ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Մանկությունն էր․ կուչ էր եկել թախտի հետևում

Մանկությունն էր․ կուչ էր եկել թախտի հետևում
05.08.2024 | 13:12

․․․Նեղ, անհարմար աստիճաններով ես բարձրացա վաղուց լքված ձեղնահարկ։ Վերևում տաք էր, չոր, կիսամութ։ Տանիքի փոքր ճեղքերից ներս ընկնող, համարյա շոշափելի լույսի բարակ սյուների մեջ պարում էին փոշու հատիկները։ Պատերին փակցված էին գունավոր մատիտներով նկարած մանկական նկարներ՝ մամա՝ կլոր գլուխ, աչք-ունք ու երկու գիծ ոտք, արև՝ անհամաչափ կարմիր գունդ՝ կարմիր բիզ-բիզ ճառագայթներով, փիղ հիշեցնող տանկ կամ տանկ հիշեցնող փիղ, նիհար՝ միգծանի հաչացող շուն, ծուռտիկ պատերով, գալարագիծ ծխացող ծխնելույզով տուն․․․

Անկյունում թաքնված փայտե օրորոցը թույլ լույսի տակ պսպղացող սարդոստայնով ասես կառչել էր առաստաղից։ Երեքակնանի հաշմանդամ մեքենան կողքի վրա շուռ եկած ընկած էր անկյունում։ Թախտի վրա խնամքով դարսած էին մանկական շորեր։ Ես վերցրի մի տիկնիկաչափ շապիկ ու փորձեցի պատկերացնել հագած։

Հանկարծ թախտի հետևում մի բան շարժվեց։ Դանդաղ կռացա ու նայեցի։ Մանկությունն էր․ կուչ էր եկել թախտի հետևում ու գլուխն առել թևերի մեջ։ Զգույշ բաձրացրի դեմքն ու նայեցի աչքերի մեջ։ Աչքերը կարոտած էին ու արցունքոտ․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 17297

Մեկնաբանություններ